«Գազալցակայանում սպանության դեպքից հետո աշխատակիցները կատարել են հանցագործության պարտակում»․ ՔԿ
![]() ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը։ Գազալցակայանի հերթափոխի պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը կազմակերպելը) և գազալիցքավորողի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը): Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
