Հուշ-երեկո՝ նվիրված Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին
![]() Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին։ Հուշ երեկոն կազմակերպվել էր Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ, որը լրացավ հուլիսի 4-ին։ Վիդեոկոլաժների, դրվագների և երաժշտական համարների միջոցով հիշատակի երեկոն հուզիչ ու խորհրդանշական ուղևորություն է եղել դեպի հայ-վրացական թատրոնի և կինոյի անցած ուղի։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ։ «Ֆրունզիկ. մշակութային հիշողություն, ոչ թե միայն դերասան։ Ֆրունզիկը՝ ինչպես նրան սիրում ենք կոչել, ոչ միայն հմուտ դերասան էր, այլև՝ մի ամբողջ մշակութային երևույթ։ Իր ստեղծած կերպարները ծնվել էին ոչ թե գրական տողերից, այլ՝ հոգու խորքից։ Նրանք խոսում էին այն լռությամբ, որ հասկանալի է միայն նրան, ում սրտում ապրում կա: Եվ հենց այդ լռության մեջ էր թաքնված Մհեր Մկրտչյանի արվեստի իսկական ուժը։ «Տխուր ծիծաղը» նրա ապրած ոճն էր՝ երբ հումորը դառնում էր սփոփանք, իսկ հեգնանքը՝ բարի խորհուրդ։ Նա դերերում ոչ միայն Մկրտչյանն էր, այլ նաև մենք բոլորս՝ մեր չասված ցավերով, պարզ ուրախություններով և այն փոքրիկ հույսով, որ երբեմն ապրում է միայն ժպիտի տողատակերում»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի կինոյի հիմնադրամը։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
