«Այս պահին երկու գործընթաց է գնում, մեկը իրական, մյուսը՝ ֆեյք»․ Սևակ Հակոբյան
![]() Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը թելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այս պահին Ստեփանակերտում իրական ու վտանգավոր գործընթացներ է իրականացնում թշնամին, իսկ Երևանում ֆեյք, բայց վտանգավոր գործընթացներ են»։ «Այս պահին երկու գործընթաց է գնում, մեկը իրական, մեկը՝ ֆեյք։ Իրական գործընթացը տեղի է ունենում մեր հայրենի, օկուպացված Արցախում։ Ստեփանակերտ են այցելել մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ մեզ բարեկամ Իրանի․ տեղի է ունենում տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Իրական գործընթացն այն է, որ Ադրբեջանը նվեր է ստացել Լեռնային Ղարաբաղը, էնտեղից ջնջում է մեր հետքը ու ամրանում է մեր հողի վրա։ Այսօր ևս Ալիևը խոսել է ադրբեջանցիների Հայաստան գալու մասին, խոսել է, թե Հայաստանը այս 30 տարում Ադրբեջանին 150 մլրդ դոլարի վնաս է հասցրել․ հավանաբար՝ կմտնի փոխհատուցման հայցով։ Իրականն այն է, որ պատերազմից հետո Ադրբեջանը ոչ մի վայրկյան պարապ չնստեց, շարունակեց զինվել և շարունակեց իրեն նվիրած հաղթանակը կապիտալացնել, շատ երկրների տրամադրել իր կողմը, այդ թվում՝ Հայաստանին, որը սիրով ընկնում է իրենց գիրկը։ Կարդացինք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ՔՊ-ական անդամները չեն միացել Բաքվում հայ գերիների դատավարություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի առաջարկություններին: Ֆրանսիան միացել է նախաձեռնությանը, Հունաստանը միացել է, Կիպրոսը միացել է, ՔՊ-ականներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը չեն միացել։ Մյուս երկրների պատվիրակները զարմացել են, թե ինչու Հայաստանից չեն միանում, իսկ Ադրբեջանը ողջունել է ու ասել է, որ սա աննախադեպ է՝ հայ պատգամավորների ու Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։ Իրական գործընթացը սա է, ժողովուրդ ջան, իսկ ֆեյք գործընթացը այն է, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Այսօր խորհրդարանը քննարկում էր ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության, իսկ Արթուր Սարգսյանին նաև կալանելու թույլտվության հարցերը։ Զեկույցը ներկայացնում էր դատախազը։ Գործի մեջ չեմ խորանա, որովհետև գորընթացն ինքը ֆեյք է, գործսարքոցի։ Ո՞նց կարելի է քննարկել մի դատախազի միջնորդություն, ճիշտ է, թե ոչ, եթե նույն դատախազը, այն էլ՝ գլխավոր դատախազը՝ «մենք մեր ձևով կմասնակցենք» արտահայտությունը ուղարկում է քննչական կոմիտե՝ որպես հանցանքի մասին հաղորդում»,- տեսանյութում նշում է Հակոբյանը։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
