Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ.

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգիշտիի և Իտալիայի փողոցներում

208
Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ., 21:48
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգիշտիի և Իտալիայի փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ, նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:
Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում: