«Եվրոպան կարող է ստեղծել անվտանգության նոր դաշինք առանց ԱՄՆ-ի»․ #Politico
![]() Եվրոպայում քննարկվում է առանց ԱՄՆ-ի մասնակցության անվտանգության նոր դաշինքի ստեղծման հնարավորությունը, որին կարող է միանալ նաև Ուկրաինան: Այս մասին հաղորդում է Politico-ն: Պարբերականի տվյալներով՝ Եվրոպայի համբերությունը սպառվել է, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է պատժիչ մաքսատուրքեր սահմանել ցանկացած երկրի նկատմամբ, որը կփորձի խոչընդոտել Գրենլանդիան ձեռք բերելու իր մտադրությունները։ Նշվում է, որ եթե ԱՄՆ-ի մոտեցման մեջ արմատական փոփոխություններ չլինեն, ապա այս գործընթացը կարող է հանգեցնել Եվրոպայի արմատական վերակազմավորման և փոխել ուժերի համաշխարհային հավասարակշռությունը։ Եվրոպան պատրաստ է ստեղծելու սեփական անվտանգության դաշինք, և Ուկրաինան կարող է կարևոր դեր խաղալ այդ կառուցվածքում։ Նաև նշվում է, որ եվրոպական երկրները, այդ թվում՝ ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, արդեն արդյունավետորեն աշխատել են առանց ԱՄՆ-ի՝ Թրամփի երկրորդ ժամկետի մեծ մասի ընթացքում։ Այս ձևաչափը հանգեցրել է «Կամավորների կոալիցիայի» ձևավորմանը, որը ապագայում կարող է դառնալ նոր դաշինքի հիմքը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
