Մահացել է Գուժ Մանուկյանը
![]() Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է 1937-ի մայիսի 6-ին, Լենինականում: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967թ-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան էր։ Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։ Կինոյում նկարահանվում է 1964թ-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։ Աղբյուրը` Հայաստանի թատերական գործիչների միություն |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
