«Եթե նախկինում Թուրքիային հարց էինք տալիս երրորդ երկրի միջոցով, այժմ ունենք ուղիղ և ամենօրյա կապ»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Պրահայում կայացած GLOBSEC 2025 համաժողովում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է՝ այսօր երկու երկրները անմիջական կապի մեջ են, իսկ նախկինում դա հնարավոր չէր առանց երրորդ երկրների միջնորդության։ «Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և այդ հանդիպումները եղել են կառուցողական։ Ճիշտ է, գետնի վրա դեռ շոշափելի արդյունքներ չունենք, սակայն ունենք կարևոր առաջընթաց։ Երեք տարի առաջ, օրինակ, եթե Հայաստանը ցանկանում էր պարզել Թուրքիայի դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, ստիպված էր դիմել երրորդ երկրի միջնորդությանը։ Այսօր մենք ուղիղ կապ ունենք մեր հարևանների հետ և նույնիսկ ամենօրյա շփում»,- նշել է Փաշինյանը։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
