Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Լարվածությունը մտահոգիչ է ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության տեսանկյունից»․ Հենրիխ Դանիելյան

217
Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 00:42
«Լարվածությունը մտահոգիչ է ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության տեսանկյունից»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը և դրան ուղեկցող լարվածությունը մտահոգիչ են ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության տեսանկյունից։
Հայ-իրանական հարաբերությունները հիմնված են պատմական փոխվստահության, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության արժեքների վրա։
Իրանը մշտապես հանդիսացել է կարևոր գործընկեր՝ հատկապես մեր երկրի հարավային սահմանների անվտանգության ու տնտեսական կայունության համատեքստում։
Համոզված եմ, որ տարածաշրջանային խաղաղությունն ու կանխատեսելիությունը հնարավոր են միայն ինքնիշխանության, իրավահավասարության և միջպետական երկխոսության սկզբունքների պահպանմամբ»։

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան