«Պետության և եկեղեցու տարանջատումը ենթադրում է ոչ թե միմյանց փոխբացառում, այլ համագործակցություն». Վահե Թորոսյան
100
Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 19:48
Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետության և եկեղեցու տարանջատման մասին: Պետության և եկեղեցու տարանջատումը չի ենթադրում միմյանց փոխբացառում, այլ համագործակցություն՝ հարգելով միմյանց ինքնավարության ոլորտները և գործառույթները: ԱՄՆ-ն հանդիսանում է պետություն-եկեղեցի կոշտ տարանջատման մոդելի կրողը, բայց անգամ նրա պարագայում պետությունը հարգում է եկեղեցու և կրոնի դերը: Պետք չէ Լենինից ավելի բոլշևիկ լինել և Մարքսից ավելի մարքսիստ: Պետք է հոգևոր իրավունքը խորապես ընկալել: 2007 թվականին ընդունված ԱՄՆ-ի Քոնգրեսի ներկայացուցիչների պալատի № 847 բանաձևից «Հաշվի առնելով, որ Քրիստոսի Ծնունդը մեծագույն նշանակություն ունի ամերիկացիների և շատ այլ մշակույթների և ազգերի համար, ամեն տարի նշվում է քրիստոնյաների կողմից ամենուրեք ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում, հաշվի առնելով, որ մոտ 225 միլիոն քրիստոնյա է ապրում ԱՄՆ-ում, ինչը քրիստոնեությունը դարձնում է Ամերիկայի բնակչության երեք քառորդի կրոնը, հաշվի առնելով, որ շուրջ երկու միլիարդ քրիստոնյա է ապրում ամբողջ աշխարհում, ինչը քրիստոնեությունը դարձնում է աշխարհի ամենամեծ կրոնը և աշխարհի մեկ երրորդ բնակչության կրոնը՝ Պալատը․ 1. Ճանաչում է Քրիստոնեական հավատքը՝ որպես աշխարհի մեծագույն կրոններից մեկը։ 2. Շարունակական աջակցություն է հայտնում քրիստոնյաներին Միացյալ նահանգներում և ամբողջ աշխարհում։ 3. Ճանաչում է Քրիոստոսի ծննդյան և Քրիստոնեական հավատքի միջազգային կրոնական և պատմական կարևորությունը։ 4. Ճանաչում և օժանդակում է քրիստոնյաների և քրիստոնեության խաղացած դերը՝ Միացյալ Նահանգների հիմնադրման և արևմտյան քաղաքակրության ձևավորման գործում։ 5. Չի ընդունում քրիստոնյաներին ուղղված ֆանատիզմը և կրոնական հետապնդումները Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում։ 6. Խորին հարգանք է տածում ամերիկացի քրիստոնյաների և ամբողջ աշխարհի քրիստոնյաների նկատմամբ»։