Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Դատախազությունում Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում

214
Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 18:30
Դատախազությունում Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում

«Դատախազությունում Նիկոլի Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում։ Այս մասին այսօր ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ Գլխավոր Դատախազությունից՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ուսումնասիրվել են Փաշինյանի գրառումները՝ քրեական վարույթ հարուցելու հարցը դիտարկելու համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն թիրախավորող հերթական գրառումն է կատարել՝ քաղաքացիներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Իրավապաշտպանները Փաշինյանի այս և վերջին շրջանի մյուս գրառումներն ու եկեղեցու դեմ գործընթացները սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն են համարում։