«Նիկոլ Փաշինյանը ջանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի»․ Ռուբեն Մելիքյան
![]() Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու և Վեհափառի դեմ սկսած արշավին։ «Պետության ղեկավարն ասում է՝ պետք է նոր Վեհափառ ընտրելու համար ձևավորվի ինչ-որ կոմիտե և ասում է, որ առաջին տասին ինքն է նշանակելու։ Ովքեր են այդտեղ ներգրավվելու։ Առաջին հերթին կարգալույծ եղած Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները։ Ժամանակ առ ժամանակ ինչ-որ խախտումների համար կարգալույծ են արվում տարբեր հոգևորականներ։ Բայց նրանք չեն դադարում կրել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովվի հագուստը և նրանց տրված անունն օգտագործելու, ինչի իրավունքը չունեն։ Այդ մարդիկ արդեն իրականացնում են որոշակի քարոզ որոշակի մարդկանց ուղղությամբ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, ինչը նշանակում է, որ գտնվում են Էրդողանի ազդեցության տակ։ Նրանք լինելու են այս հարձակման առաջին գծում։ Երկրորդ խումբը կազմում են այն մարդիկ, որոնք բողոքականության քրիստոնեության կողմնակից են։ Երրորդը գնելատիպ նեոբոլշևիկներն են, որոնք կարող է հագնեն քրիստոնյայի դիմակ։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանը ջանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի։ Բայց մենք մեր Եկեղեցին պաշտպանելու ենք մինչև վերջ»,- նշել է Մելիքյանը: Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |
«Իսրայելը համաձայնել է Թրամփի առաջարկած հրադադարին»․ Նեթանյահուի գրասենյակ
5611:28«Առանց հստակ համաձայնագրի՝ հրադադարը կտանի նոր պատերազմի»․ Լիբերման
7411:10«Իսրայել-Իրան հրադադարն անժամկետ է, այն կտևի հավերժ»․ Թրամփ
9710:46«Ծովինար Վարդանյանը ևս վախեցավ և խուսանավեց ինձ հետ հանդիպումից». Էդգար Ղազարյան
8110:30Երևանի ավագանին նոր անդամ ունի
7410:24«Հրադադարն ուժի մեջ է, խնդրում եմ՝ չխախտեք այն»․ Թրամփ
11210:22