Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ»․ Մայր Աթոռ

194
Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ., 18:48
«Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ»․ Մայր Աթոռ

ՀՀ առաջին նախագահ տիար Լևոն Տեր-Պետրոսյանն ացելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվականը։
«Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը»։