«Հայ պարի պատմության մեջ առաջին անգամ «կպարի» նաև աշուղական երգը»․ Կարեն Գևորգյան
![]() «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՊՄՀ Պարավեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․ «Հայ պարի պատմության մեջ առաջին անգամ «կպարի» նաև երգը։ Այդ աննախադեպ իրադարձությանն ականատես կլինեք ս.թ. մայիսի 30-ին Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի 4-րդ կուրսի ուսանողները կներկայացնեն «Պարում է հայ աշուղական երգը» խորագրով ավարտական քննություն-համերգը՝ «Նարեկացի» նվագախմբի 30 արտիստների կենդանի նվագակցությամբ: Ծրագրում ընդգրկված են 5 դասական աշուղների 16 սիրված ստեղծագործություններ, որոնք կներկայացվեն պարի լեզվով՝ տարազների շքեղ բազմազանությամբ: Համերգի ընթացքում կներկայացվի նաև աշուղների կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմեր։ Մտահղացման հեղինակ և գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյան, Կուրսի ղեկավար՝ Հայկական ժողովրդական պար առարկայի դասախոս Սուրեն Խաչատրյան, Հայկական ժողովրդական պար առարկայի դասախոս-փորձավար՝ Սյուզաննա Մխիկյան»։ Աղբյուրը` Կարեն Գևորգյան |

Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր պատգամը ուղղեց հայ ժողովրդին (տեսանյութ)
115Երեկ, 23:30
Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար, տեսանյութ)
147Երեկ, 22:36
Բրիտանական թանգարանը ձեռք է բերել թանկարժեք ընծան, որը Հենրի VIII թագավորը նվիրել է իր կնոջը
57311.02.2026, 01:01
Թուլուզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը պղծվել է (լուսանկար)
13510.02.2026, 19:18
Եգիպտոսը Նիդերլանդներից վերադարձրել է գողացված կիսանդրին, որը թվագրվում է Թութմոս III-ի ժամանակաշրջանով (տեսանյութ)
69308.02.2026, 19:12
«Ժամանակակից հայ կինոյում այդ ավանդույթը ջնջվեց, առաջին պլան եկավ գլամուրը»․ Մհեր Մկրտչյան
13706.02.2026, 17:12
