««Կարմիր բլուր» հնավայրի ճակատագրի հետ կապված կան լրջագույն խնդիրներ»․ Մանուկ Սուքիասյան
![]() «Մեզ համար շատ ուշագրավ է տեսնել, թե Երևանի ծագման, ծննդյան վկայականը՝ տեղավայրերը, հնավայրերը ինչ վիճակում են գտնվում։ Շրջայցը սկսել ենք Կարմիր բլուրից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ մատնանշելով մի շարք խնդիրներ՝ կապված «Կարմիր բլուր» հնավայրի հետ։ «Էրեբունի» թանգարանը, որն ունի 3 վայր՝ «Կարմիր բլուր», «Շենգավիթ» և «Էրեբունի», ավելի քան մեկ տարի է՝ չունի տնօրեն։ Երևանի այցեքարտը հանդիսացող թանգարանի հետագա ճակատագրի հետ կապված կան լրջագույն անհանգստացնող խնդիրներ։ Ուրարտական պատը վերականգնելու նպատակ հետապնդող աղյուսները այս պահին բարձիթողի վիճակում են, ծրագիրը կասեցված է։ Աղյուսները ժամանակ անց անպիտան են լինելու։ Ե՛վ արդեն իսկ արված ծախսն է ջուրն ընկնելու, և՛ «Կարմիր բլուր» հնավայրի ճակատագիրն է լինելու անորոշ։ Այստեղ տեսահսկման համակարգերն էլ թերի են աշխատում»,- հայտնեց ավագանու անդամը՝ հավելելով, որ նաև տեղեկություն ունեն, թե «Էրեբունի» թանգարանում էլ մշտական ցուցադրություն այս պահին չկա։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
