Հայաստանից հրավիրված մասնագետներն Ավստրիայում զեկույցներ են ներկայացրել՝ նվիրված Հայկական լեռնաշխարհում վիմագրման ավանդույթին
![]() Ս. թ. մայիսի 27-ին Ավստրիայի գիտությունների ակադեմիայում տեղի է ունեցել աշխատաժողով՝ նվիրված Հայկական լեռնաշխարհում վիմագրման ավանդույթին: Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրով իրականացվող «Վիմագրման ավանդույթը Հայկական լեռնաշխարհում. Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար» թեմայի շրջանակում, որի գիտական ղեկավարը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանն է: Աշխատաժողովին ներկայացված զեկուցումները նվիրված էին հայոց պատմության տարբեր շրջափուլերում ստեղծված վիմագրական ժառանգության առանձնահատկություններին։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմաբան Վահե Սարգսյանը ներկայացրել է Վանի թագավորության գրավոր մշակույթը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Հայկ Գյուլամիրյանը ներկայացրել է Անտիկ ժամանակաշրջանի վիմագրական ժառանգությունը, իսկ վիմագրագետ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը՝ հայ միջնադարյան վիմագրությունը Քրիստոնյա Հայաստանում: |

«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
178Երեկ, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
52325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
19324.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
13824.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
18524.11.2026, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
22623.11.2026, 00:24


