Քննությունները բարձր գնահատելու համար դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների՝ ուսանողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար, նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր՝ 500.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ դասախոսը 2025 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսանողներից որպես կաշառք գումարներ է պահանջել ավարտական քննությունները բարձր գնահատելու համար: Ընդ որում՝ ուսանողներից մեկից ստացել է կաշառքը, իսկ մյուսի դեպքում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում, կաշառք ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, որից հետո կատարված խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը: Մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար դասախոսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Աղբյուրը` ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
