Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան
![]() Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ռոբերտ Ֆիցոյին Երևանի «Զվարթնոց» օդանավակայնում դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել էր, որ Հայաստան Սլովակիայի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաժողովին կմասնակցեն նաև Մոնտենեգրոյի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
