Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք: Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար՝ 200.000 ԱՄՆ դոլար և 125.000 ԱՄՆ դոլար՝ նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթից նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Աղբյուրը` ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե |

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայում կհանդիպի Ժան-Նոել Բարոյի հետ
3819:24
«Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել»․ Նազելի Բաղդասարյան
9024.04.2026, 13:48
«ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով»․ ԱԳՆ
50024.04.2026, 11:18
«Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը»․ Գարեգին Բ
8524.04.2026, 10:36
«Չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13924.04.2026, 09:18
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը համարում է անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
48323.04.2026, 23:03
