Tesla-ն խոստովանել է, որ իր ավտոպիլոտը մի քանի տարով զիջում է մրցակիցների արտադրանքին
![]() Tesla-ի արհեստական ինտելեկտի և ինքնավար վարման ղեկավար Աշոկ Էլուսվամին խոստովանել է, որ Իլոն Մասկի ընկերությունը հետ է մնում իր մրցակիցներից, ինչպիսին է Waymo-ն։ Tesla-ի ինքնավար մեքենաների և Waymo-ի միջև եղած տարբերության մասին հարցին Էլուսվամին պատասխանել է, որ իր ընկերությունը կորցնում է որակը, քանի որ օգտագործում է ավելի էժան մոտեցում։ «Տեխնիկապես Waymo-ն արդեն լավ է աշխատում։ Մենք կարող ենք մի քանի տարի հետ մնալ։ Սա պետք է ակնհայտ լինի ուշադիր հետևող յուրաքանչյուրի համար, քանի որ Tesla-ն դեռ չի արել այն, ինչ Waymo-ն անում է տարիներ շարունակ՝ հաճախորդներին տրամադրել 4-րդ մակարդակի ինքնավար մեքենաներ։ Tesla-ն սահմանափակվել է 2-րդ մակարդակի վարորդի օժանդակ համակարգով (ADAS), որը պահանջում է վարորդի մշտական վերահսկողություն»,- ասել է Էլուսվամին վերջերս տված հարցազրույցի ժամանակ։ Tesla-ին հատուկ չէ պարտությունն ընդունելը, և դրա գործադիր տնօրեն Իլոն Մասկը տարիներ շարունակ թերագնահատել է Waymo-ի նվաճումները և պնդել, որ ինքնավարման հարցում ոչ ոք չի կարող մոտենալ իր ընկերությանը։ Սրան չի խանգարել անգամ այն փաստը որ Tesla-ն վերջապես պլանավորում է սկսել 4-րդ մակարդակի ինքնավար մեքենաներ առաջարկել հաճախորդներին միայն հաջորդ ամիս, մինչդեռ Waymo-ն դա անում է տարիներ շարունակ։ |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
