«Սեպագրերը հենց այնպես բաց երկնքի տակ թողնելը ճիշտ չէ». Միքայել Բադալյան
![]() Ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին ստացել եմ մի շարք նամակներ Հայաստանի պատմության թանգարանի բակում Արգիշթի Առաջին արքային պատկանող Դարանի բնակավայրին վերաբերող սեպագիր արձանագրության պահպանված հատվածի՝ Դավիթ Վարդազարյանի գրառման և, այնուհետև, դրա՝ Հայաստանի պատմության թանգարանի պարզաբանման մասին: ա. Աբովյան քաղաքի մոտ, նույնանար Էլար հնավայրի հետ, բ. Կարող է նույնանալ Արամուսի ամրոցի հետ, գ. Կարող էր լինել Հրազդանի տարածաշրջանում գտնվող Սոլակ 1 հնավայրը և այլն: Իմ կարծիքով, շատ լավ կլիներ, օրինակ, եթե Դարանիի արձանագրության բեկորը տեղադրվեր կամ Աբովյան քաղաքում գտնվող Հայ-ռուսական բարեկամության թանգարանում, քանի որ դրա ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունի հայտնի ռուս գիտնական Նիկոլսկին և կամ Հրազդանի համապատասխան թանգարանում, որը, եթե չեմ սխալվում, Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղն է: Երկու դեպքում էլ, այդ թանգարանները մեծապես կշահեին. իսկ սեպագիրը կլիներ առավել ապահով և իմաստային համատեքստում: Ինչևէ, սա իմ կարծիքն է: Աղբյուրը` Միքայել Բադալյան |

Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր պատգամը ուղղեց հայ ժողովրդին (տեսանյութ)
115Երեկ, 23:30
Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար, տեսանյութ)
147Երեկ, 22:36
Բրիտանական թանգարանը ձեռք է բերել թանկարժեք ընծան, որը Հենրի VIII թագավորը նվիրել է իր կնոջը
57311.02.2026, 01:01
Թուլուզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը պղծվել է (լուսանկար)
13510.02.2026, 19:18
Եգիպտոսը Նիդերլանդներից վերադարձրել է գողացված կիսանդրին, որը թվագրվում է Թութմոս III-ի ժամանակաշրջանով (տեսանյութ)
69308.02.2026, 19:12
«Ժամանակակից հայ կինոյում այդ ավանդույթը ջնջվեց, առաջին պլան եկավ գլամուրը»․ Մհեր Մկրտչյան
13706.02.2026, 17:12
