ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի գործով նիստը
![]() «Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել․ «Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ վարչական դատարանում կայացավ «Գոյ» թատրոնի գործով հերթական դատական նիստը։ Նիստը դատաքննության փուլում էր, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրեց միջնորդություն՝ գործի կարճման վերաբերյալ, սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը, դրանով իսկ վերահաստատելով՝ գործը ենթակա է քննության։ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը հակիրճ ներկայացրեց գործի էությունն ու պահանջները՝ մատնանշելով մի շարք էական իրավախախտումներ, որոնցով փորձ է արվել անօրինական կերպով խլել «Գոյ» թատրոնի ինքնությունը և տարածքը։ Նիստի ընթացքում «Գոյ» թատրոնի ներկայացուցիչներ Արթուր Սահակյանը, Սամվել Թոփալյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Էդգար Անդրեասյանը և Արսեն Ազիզյանը հանդես եկան մտահույզ, սկզբունքային ելույթներով, բարձրացնելով մշակույթի, արժանապատվության և արվեստի պաշտպանության կարևորությունը։ Դատարանը հայտարարեց, որ վերջնական վճիռը կհրապարակվի հունիսի 6-ին։ Մենք շարունակում ենք մեր պայքարը արդարության, մշակույթի և իրավունքի համար»։ Աղբյուրը` «Գոյ» թատրոն |

«Երևանում տարվում են աշխատանքներ հայկական ուշ մոդեռնիզմի 2 կարևորագույն օրինակների վերացման ուղղությամբ». Սարհատ Պետրոսյան
15202:12
Հունական Օլիմպոսն ու Նորմանդիայի ափերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (տեսանյութ)
214Երեկ, 22:58
«Քաղաքակրթական Հայաստանի հերթական անկյունը՝ Հին Զովունիի հուշարձանախումբը». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
172Երեկ, 03:06
«Լռիր, որ...». Տիգրան Դավուդյան
212Երեկ, 02:06
«Բագրավանում հնամենի պատմաճարտապետական գաղտնիքներ են բացահայտվելու». Վահան Թումասյան (լուսանկար)
149Երեկ, 01:06
Apple-ը հայտարարում է «Թաքստոց» սերիալի վերջին եթերաշրջանի թողարկման ամսաթիվը
145Երեկ, 00:12
