«Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի և ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների»․ Ումերով
1068
Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 14:21
![]() Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի և ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների, հայտարարել է Ստամբուլում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ «Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը պատրաստակամություն ցուցաբերի ձեռնարկել կոնկրետ գործողություններ, այդ թվում՝ առնվազն 30 օրվա լիակատար հրադադար և մարդասիրական քայլերի իրականացում, ինչպիսիք են բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձը և գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով», - գրել է պաշտպանության նախարարը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
