Ստամբուլում սպասվում է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փորձը
![]() Այսօր Ստամբուլում սպասվում է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փորձը։ Ռուսական պատվիրակությունը հայտարարել է, որ ուկրաինական կողմին կսպասի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 11:00)։ Բանակցությունները պետք է սկսվեին մայիսի 15-ին՝ նույն ժամին։ Սակայն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, դրանց մեկնարկը հետաձգվել է մինչև օրվա երկրորդ կեսը, ապա բազմիցս տեղափոխվել։ Ժամը 12:00-ին Զելենսկին ժամանել էր Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպման և հայտարարել, որ Ռուսաստանի հետ բանակցություններին Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի միայն Թուրքիայի նախագահի հետ երկխոսությունն ավարտելուց հետո։ WSJ-ն, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, գրել է. «Կիևը Ստամբուլում պատրաստ է քննարկել միայն 30-օրյա հրադադարի հարցը՝ առանց նախապայմանների»: Ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ընդգծել էին, որ Մոսկվան պատրաստ է «լուրջ մասնագիտական աշխատանքի»՝ միտված «հակամարտության արմատական պատճառների» վերացմանը։ Ժամը 21:30-ին հայտնի դարձավ, որ Զելենսկու գրասենյակը հաստատել է ուկրաինական պատվիրակության կազմը՝ ընդհանուր առմամբ 12 մարդ, որը գլխավորում է պաշտպանության նախարար Ումերովը։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հաստատել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի մասնակցությունը բանակցություններին։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնը մեծ ակնկալիքներ չունի, բայց բանակցությունների արդյունքների հիման վրա կորոշի՝ կկայանա՞ արդյոք Թրամփի և Պուտինի հանդիպումը։ Ավելի ուշ Թրամփն ինքը հայտարարել էր, որ կարգավորումն անհնար է առանց Պուտինի հետ իր զրույցի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
