Զելենսկին ՌԴ պատվիրակությանը բուտաֆորիա է անվանել, Զախարովան Զելենսկուն՝ ծաղրածու
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար Անկարա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում կայացած բանակցություններին ռուսական պատվիրակության մակարդակը ձևականություն է անվանել։ «Մենք սկսում ենք հանդիպումներ նախագահ Էրդողանի հետ՝ թուրքական ընդլայնված պատվիրակության կազմով։ Մենք կապի մեջ ենք ամերիկյան կողմի հետ, և, կարծում եմ, որ նրանք նույնպես բարձր մակարդակով ներկայացված կլինեն Թուրքիայում։ Եթե նայենք ռուսների մակարդակին, մեր տեսանկյունից այն ավելի շատ բուտաֆորիա է հիշեցնում», - ասել է Զելենսկին։ Հիշեցնենք՝ Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսվում են օրվա երկրորդ կեսին։ Բանակցություններին ՌԴ-ն ներկայացնում են Վլադիմիր Մեդինսկին՝ Ռուսաստանի նախագահի օգնական (պատվիրակության ղեկավար), Միխայիլ Գալուզինը՝ ԱԳ փոխնախարար, Իգոր Կոստյուկովը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, Ալեքսանդր Ֆոմինը՝ Պաշտպանության փոխնախարար: Զելենսկու և Էրդողանի հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 15,00-ին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսական պատվիրակության մասին Զելենսկու գնահատականները, ասել է՝ «վաստակավոր մարդկանց մասին խոսում է ծաղրածուն և անհաջողակը»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
