Գազայում Իսրայելի հարվածներից 43 մարդ է զոհվել
![]() Գիշերվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, հաղորդում է «Al-Jazeera»-ն՝ հղում անելով պաղեստինյան առողջապահական մարմինների աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ռմբակոծվել են Ղազա և Դեյր էլ-Բալահ քաղաքներում գտնվող թիրախները։ Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Խան Յունիսում բնակելի շենքերի վրա հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, հարվածներ են հասցվել նաև քաղաքի ծայրամասերում գտնվող թիրախներին։ Ռաֆահ քաղաքը ենթարկվել է հրետանային ռմբակոծության։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսել է հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 2700 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 7800-ը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
