Կոբախիձեն բաց նամակով դիմել է Թրամփին և Վենսին
![]() Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խնդրելով հստակություն մտցնել վրաց-ամերիկյան հարաբերություններում։ Կոբախիձեի նամակը հրապարակել է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ «Մի քանի շաբաթ առաջ Ձեզ ուղղեցի նամակ վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ։ Այդ նամակին նախորդում էին իմ հրապարակային հայտարարությունները, որտեղ բացահայտ արտահայտում էի Վրաստանի պատրաստակամությունը՝ զրոյից վերականգնելու ռազմավարական գործընկերությունը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև։ Սակայն մինչ այժմ մեր նամակին և հրապարակային հայտարարություններին պատասխան չենք ստացել։ Ավելին, մինչ այս պահը պետական ամենաբարձր մակարդակով Վրաստանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև որևէ շփում չի եղել»,- գրել է Իրաքլի Կոբախիձեն։ Նա հավելել է, որ այս լռությունը զարմանք է առաջացնում «ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Վրաստանի իշխանության համար»։ «Վրաստանը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերը մեր չափազանց բարդ տարածաշրջանում, որն ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար։ Վրաստանը ամուր կանգնած էր ԱՄՆ-ի կողքին ամենաթեժ կետերում՝ այդ թվում Իրաքում և Աֆղանստանում, որտեղ մեր փոքր երկիրը մեկ շնչի հաշվով ամենաշատ զինվորականներով էր ներկայացված»,- գրել է Կոբախիձեն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
