Լիբիայում բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունից հետո բախումներ են սկսվել
![]() Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մարտական բախումներ են սկսվել, քաղաքի տարբեր հատվածներում կրակոցներ են հնչել, հաղորդում են «Ալ Մայադին» և «Ալ-Աուսաթ» հեռուստաալիքները։ Բախումներն սկսվել են մայիսի 12-ի երեկոյան՝ Նախագահական խորհրդին առընթեր Կայունության աջակցության կառույցի ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլիի սպանությունից հետո։ Բախումների հետևանքով վեց մարդ է զոհվել: Տրիպոլիի օդանավակայանը փակ է, քաղաքի բնակիչներին կոչ է արվել մնալ տանը։ Հեռուստաալիքների տվյալներով՝ կրակոցներ են լսվել մայրաքաղաքի Այն Զարա և Սալահ ադ-Դին շրջաններում։ «Ալ Վասաթ»-ի տվյալներով՝ անվտանգության աշխատակիցը սպանվել է Տրիպոլիում գտնվող 444-րդ բրիգադի շտաբում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Մայրաքաղաքի շտապօգնության բաժանմունքները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Տրիպոլիի համալսարանում պարապմունքները չեղարկվել են։ Ազգային միասնության ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարությունը մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել մնալ իրենց տներում՝ անվտանգության նկատառումներով։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
