«ԱՄՆ-ի նպատակը խաղաղության հաստատումն է, այդ թվում՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև»․ պետքարտուղարի տեղակալ
![]() ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև այլ երկրների, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ գործողությունների մասին: «Պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է պետքարտուղար Ռուբիոն վերջին օրերին հեռախոսով շփվում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրացումը կանխելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել են՝ մեր նպատակն է նպաստել խաղաղության հաստատմանը՝ լինի դա Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի կամ այլ երկրների միջև։ Որպես դիվանագետներ՝ մենք կոչված ենք կանխել կամ դադարեցնել պատերազմը: Հպարտ ենք, որ մեր թիմն այսօր կարողացավ կատարել այդ խոստումը, և երախտագիտություն ենք հայտնում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը՝ խոհեմությունն ու զսպվածությունն ընտրելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
