Լեհաստանը փակում է ՌԴ հյուպատոսությունը` ՌԴ-ին խոշոր հրդեհի կազմակերպման համար մեղադրելով
![]() Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Կրակովում գտնվող Ռուսաստանի հյուպատոսության փակման մասին, հաղորդում է Onet-ը։ Այդ որոշումը ԱԳ նախարարը կապել է լեհական իշխանությունների կողմից տրամադրված տվյալների հետ, որոնց համաձայն՝ ռուսական հետախուզական ծառայությունները, ենթադրաբար, ներգրավված են եղել Վարշավայի «Մարիվիլսկա 44» առևտրի կենտրոնում 2024 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած հրդեհի կազմակերպման գործում։ «Մարիվիլսկա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի դեմ ռուսական հատուկ ծառայությունների կողմից կատարված նողկալի դիվերսիայի ապացույցների առկայության հետ կապված՝ որոշել եմ չեղարկել Կրակովում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության գործունեության վերաբերյալ իմ համաձայնությունը»,- գրել է Սիկորսկին X-ում։ Վարշավայի «Մարիվիլսկա 44» առևտրի կենտրոնում մեկ տարի առաջ խոշոր հրդեհ էր բռնկվել, որն արագ տարածվելով, մեծ տարածք էր ընդգրկել։ Հրդեհից ոչ ոք չէր տուժել, սակայն իշխանությունների տվյալներով՝ այրվել էր 1400 խանութի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների տարածք։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեհաստանին մեղադրել է երկկողմ հարաբերությունների միտումնավոր փլուզումը շարունակելու մեջ և հայտարարել «համարժեք պատասխանի» մասին։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
