«Բանակցություններին Պուտինը կպահանջի Ուկրաինայի կապիտուլյացիան». #TheTimes
![]() Թուրքիայում հնարավոր բանակցությունների ժամանակ Վլադիմիր Պուտինը կպահանջի Ուկրաինայի կապիտուլյացիան, ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը, Կիևում իշխանափոխությունն ու տարածքների զիջումը։ Այս մասին գրում է «The Times»-ը։ Ամսագիրը նշում է, որ Մոսկվան պահանջում է վերացնել «հակամարտության արմատական պատճառները», և բանակցությունները, ըստ Պուտինի, հնարավոր են միայն «Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքներից» հետո։ «Մոսկվան ցանկանում է ստանալ տարածքներ, որոնք դեռ չի նվաճել»,- ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի խոսքերն է մեջբերել լրատվամիջոցը: Կիևը, սակայն, չի թաքցնում իր կասկածները նման երկխոսության նպատակահարմարության վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նման բանակցություններն անվանել է «մեծ պատրանք», իսկ եվրոպացի առաջնորդները Մոսկվային սպառնացել են նոր պատժամիջոցներով, եթե չդադարեցնի ռազմական գործողությունները։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
