Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Հնդկաստանը վերաբացել է Պակիստանի հետ լարվածության պատճառով փակված օդանավակայանները

942
Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 10:33
Հնդկաստանը վերաբացել է Պակիստանի հետ լարվածության պատճառով փակված օդանավակայանները

Հնդկաստանը բացել է երկրի հյուսիսում և արևմուտքում գտնվող օդանավակայանները, որոնք փակվել էին Պակիստանի հետ լարվածության պատճառով, հաղորդում է News18 հեռուստաալիքը։
Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին երկրի 487 օդանավակայաններից 32-ի փակման մասին:

Հաղորդվում է, որ անցած գիշեր, վերջին մի քանի օրվա համեմատ, առաջին անգամ շփման գծում միջադեպեր չեն գրանցվել։