«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումները լուրջ խնդիր են»․ Արաղչի
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ ԱՄՆ պաշտոնյաների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանն ուղղված մոտիկից բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեյը, փոխանցում է TASS-ը։ «ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումները Իրանի հետ միջուկային հարցի շուրջ բանակցություններում լուրջ խնդիրներից մեկն են։ Նրանց դիրքորոշումը բանակցությունների ընթացքում տարբերվում է նրանից, ինչ արտահայտում են բանակցություններից դուրս, և սա բանակցային գործընթացի առանցքային խնդիրներից մեկն է»- ասել է նա Իրանի պետական IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մայիսի 11-ին Օմանի մայրաքաղաքում կայանալիք խորհրդակցությունների չորրորդ փուլից առաջ։ Արաղչին հույս է հայտնել, որ այս փուլի ընթացքում կողմերը «կհասնեն շրջադարձային կետի»։ «Ուրանի հարստացումը Իրանի նվաճումն ու հպարտությունն է, որի համար մենք բարձր գին ենք վճարել, այդ թվում՝ մեր միջուկային գիտնականների արյունը։ «Սա, անշուշտ, քննարկման ենթակա չէ», - նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
