Արաղչին մեկնել է Օման՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մուսկատ՝ մասնակցելու միջուկային ծրագրի շուրջ իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների չորրորդ փուլին։ Խորհրդակցությունները նախատեսված են այսօր՝ մայիսի 11-ին, հաղորդում է Tasnim-ը։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ բանակցությունները կանցկացվեն Օմանի արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ, ինչպես նախորդ երեք փուլերի ժամանակ։ Իրանի պատվիրակությունը բաղկացած է փորձագետներից և տեխնիկական խմբից։ Պարոն Արաղչին բանակցային գործընթացի խնդիրներից մեկը համարել է Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները, հաղորդում է IRNA-ն։ Աբբաս Արաղչին հավելել է, որ Իրանի դիրքորոշումն այս հարցում հայտնի է և սկզբունքային։ Նա ընդգծեց, որ Իրանի միջուկային ծրագրի հիմունքները քննարկման ենթակա չեն։ Իրանական կողմը բանակցողներին տրամադրել է մի ծրագիր, որը երաշխավորում է միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, պնդում է նախարարը։ Բանակցություններ անցկացնելու առաջարկը ներկայացրել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։ Մայիսի 1-ին Օմանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է «լոգիստիկ պատճառներով»։ Խորհրդակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
