Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.

«Գերազանց առաջընթաց է գրանցվել»․ Թրամփը՝ Չինաստանի հետ բանակցությունների մասին

790
Կիրակի, 11 մայիսի, 2025 թ., 11:03
«Գերազանց առաջընթաց է գրանցվել»․ Թրամփը՝ Չինաստանի հետ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Չինաստանի հետ բանակցություններում առաջընթացի մասին։
«Շատ լավ հանդիպում՝ այսօր Շվեյցարիայում Չինաստանի հետ։ Շատ բան քննարկվեց, շատ բան համաձայնեցվեց։ Լիարժեք վերագործարկում՝ բարեկամական և կառուցողական ձևով», - գրել է Թրամփը։
Նա ասել է, որ «գերազանց առաջընթաց» է գրանցվել։
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունները վատթարացել են ապրիլի 2-ին Թրամփի կողմից լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց հետո։ Պեկինը Վաշինգտոնի գործողությունները անվանել էր առևտրային պատերազմ, մինչդեռ Սպիտակ տունը խոսել է բանակցությունների անհրաժեշտության մասին։