Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայությունն առաջին անգամ կին կղեկավարի
![]() Բրիտանական MI6 արտաքին հետախուզական գործակալության ղեկավարությունը հատուկ ծառայության նոր ղեկավար է ընտրում երեք կին թեկնածուներից։ Առաջին անգամ կին է նշանակվելու MI6-ի ղեկավար, հաղորդում է The Sunday Times-ը։ Անցյալ շաբաթ տեղի են ունեցել պաշտոնի թեկնածուների հետ հարցազրույցները։ Թեկնածուներից մեկը ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվարդն է։ Նա նախկինում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Չինաստանում։ Նրա թեկնածությունը քննադատվել է Չինաստանի նկատմամբ չափազանց բարենպաստ լինելու համար, գրում է թերթը։ Բացի այդ, ենթադրվում է, որ տիկին Վուդվարդը հետախուզական փորձ չունի։ Մյուս երկու թեկնածուները MI6-ի սպաներ են։ Հրատարակությունը նրանց անունները չի նշում։ Հետախուզական գործակալության ներկայիս ղեկավար Ռիչարդ Մուրը, որը պաշտոնը զբաղեցրել է վերջին հինգ տարիների ընթացքում, աշնանը կհրաժարվի պաշտոնից։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
