«Հաղթանակի շքերթին համաշխարհային առաջնորդների ներկայությունը ձախողում էր Արևմուտքի համար». #WP
![]() Համաշխարհային առաջնորդների ներկայությունը Հաղթանակի շքերթին ձախողում էր Արևմուտքի և հաղթանակ՝ Ռուսաստանի ղեկավարության համար, գրում է Washington Post-ը։ «Նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ, երբ ռուսական տանկերի, հրթիռային կայանքների և ԱԹՍ-ների շարասյուներն անցնում էին Կարմիր հրապարակով, նախագահ Վլադիմիր Պուտինը, որին փորձել է մեկուսացնել Արևմուտքը և որին միացել են առնվազն երկու տասնյակ համաշխարհային առաջնորդներ, տոնում է իր հաղթանակը»,- ասվում է հոդվածում։ Հիշեցնեն, որ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար Մոսկվա են ժամանել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ուրիշներ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նույնպես ժամանել են Մոսկվա՝ հակառակ որոշ եվրոպական երկրների կողմից Ռուսաստան նրանց այցը կանխելու փորձերին: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
