Թուրքիան և Չինաստանը կարող են փոխարինել ԱՄՆ-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Լեհաստանի ԱԳՆ
![]() Եթե Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման միջնորդ դառնալու ջանքերը ձախողվեն, որպես միջնորդներ՝ կարող են միջամտել Թուրքիան և Չինաստանը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Վարշավայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Իհարկե, մենք Միացյալ Նահանգներին հաջողություն ենք մաղթում միջնորդական ջանքերում, բայց եթե այս ուղին արդյունքների չհանգեցնի, կան այլ երկրներ, որոնք կարող են խաղալ այս դերը։ Թուրքիան պահպանում է հաղորդակցության ուղիները, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ունի եզակի միջոցներ՝ Պուտինին համոզելու՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Սիկորսկին։ Թուրքական «Հյուրիեթ» թերթի փոխանցմամբ էլ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանին՝ միջնորդի դեր ստանձնել ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման գործում։ Էրդողանը դրական է արձագանքել միջնորդության առաջարկին։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Չինաստանի ղեկավարությունից օգնություն խնդրել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ |
«Ռուսաստանը գոհ է բանակցությունների արդյունքներից»․ Մեդինսկի
3919:20«Համաձայնագիրը կդառնա Փաշինյանի քաղաքական մահվան վկայականը»․ Վարդան Օսկանյան
5118:54«Աջակցում ենք Երևանին ու Բաքվին՝ վերջնական խաղաղության հասնելու հարցում»․ Մակրոն
6718:44«Տխմարներն իմ մասին խոսելիս ասում են՝ էդ «փնթի էգը», «տգետ հարճը»»․ Աննա Հակոբյան
8218:06«Էրդողանի «լայքը» բեմադրված ստորացում է»․ Էլիզաբեթ Պետրոսյան
8117:48«Գնում, սբխեչի ուլի դեմքով կանգնում է, վրեն ղժում են»․ Արամ Գևորգյան
10117:42