Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի 25 ԱԹՍ խոցելու մասին
![]() Պակիստանի զինված ուժերը խոցել են իսրայելական արտադրության 25 Harop անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Պակիստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Մամուլի հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ ԱԹՍ-ներն արձակվել են Հնդկաստանի տարածքից՝ մայիսի 7-ի գիշերը ռազմական գործողության սկզբից ի վեր։ Հաղորդվում է, որ ԱԹՍ-ներից մեկի հարվածի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս մեկը՝ վիրավորվել, հաղորդվաում է նաև հինգ հնդկական կործանիչների և մի քանի ռազմական դիրքերի ոչնչացման մասին։ Հնդկական ANI News-ի տվյալներով՝ երկրի բանակը հարձակվում է Պակիստանի ՀՕՊ համակարգերի վրա՝ օգտագործելով Harpy ԱԹՍ-ներ (Harop-ի ավելի հին տարբերակը): Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է Պակիստանի վրա առավոտյան հարձակումները՝ դրանք անվանելով մայիսի 8-ի գիշերը թշնամու հարվածներին ի պատասխան միջոցներ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
