Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
![]() Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է ուղարկել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդների ղեկավարներին, հաղորդում է Կրեմլի կայքը։ «Մեր երկրները սրբորեն հարգում են մեր հայրերի և պապերի փառահեղ սխրագործությունների և մեծ զոհողությունների հիշատակը, ովքեր քաջաբար ուս-ուսի պայքարել են նացիստական զավթիչների դեմ և անձնուրաց աշխատել թիկունքում։ Մեր սրբազան պարտքն է սրբորեն պահել հաղթանակած սերնդի պատգամները։ Շատ կարևոր է անզիջում կերպով ճնշել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, նացիստների և նրանց հանցակիցների կողմից կատարված վայրագություններն արդարացնելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ», - նշել է ՌԴ նախագահը։ Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատողներին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
