Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են հրադադարի խախտման մեջ
![]() Պուտինի «արարողակարգային հրադադարը» ֆարս էր, հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան։ «Մեր տվյալներով, հակառակ Պուտինի հայտարարություններին, ռուսական զորքերը շարունակում են հարձակվել առաջնագծի ողջ երկայնքով», - X սոցիալական ցանցում գրել է Սիբիհան։ Նրա խոսքով՝ կեսգիշերից մինչև կեսօր «Ռուսաստանը 734 անգամ խախտել է հրադադարը և իրականացրել 63 հարձակողական գործողություն, որոնցից 23-ը դեռևս շարունակվում են»։ Մինչդեռ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 8-ի, ժամը 00:00-ի դրությամբ ռուսական զորքերի բոլոր խմբավորումները լիովին դադարեցրել են մարտական գործողությունները։ «Ռուսաստանի զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը՝ չիրականացնելով օդային, հրթիռային կամ հրետանային հարվածներ։ Հակառակ հրադադարի ռեժիմի հայտարարմանը՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարեցրել Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողությունները, ավելին, երկու անգամ փորձել են ճեղքել Ռուսաստանի պետական սահմանը Կուրսկի մարզում, ինչպես նաև հարձակումներ են գործել ԴԺՀ-ի Ձերժինսկու շրջանում», - հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
