«Ցինիզմի և կեղծիքի շքերթ կլինի»՝ Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
![]() Ռուսաստանը չարիք է, որի դեմ պետք է պայքարել մարտադաշտում, դիվանագիտական ասպարեզում, տնտեսական տարածքում, որպեսզի պատերազմն իսկապես «այլևս երբեք» չկրկնվի, հակառակ դեպքում աշխարհը ստիպված կլինի դենացիֆիկացնել և ապառազմականացնել Ռուսաստանին։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի և Հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում։ Նա նշել, որ երեք տարի առաջ, ինչպես նախկինում, Կիևում հնչեց օդային տագնապ, և չարիքը հասավ Ուկրաինա՝ 2022 թվականի փետրվարի 24-ին։ «Վաղը նացիստների վայրագությունների մասին կխոսի Բուչայում զանգվածային գերեզմանների հեղինակը, իսկ Մարիուպոլի շրջափակումը կազմակերպողները՝ Լենինգրադի շրջափակման մասին։ Կլինի ցինիզմի և կեղծիքի շքերթ։ Այլ կերպ չես կարող անվանել դա։ Իբր Պուտինը մենակ հաղթեց նացիզմին ու իր ձեռքով բարձրացրեց հաղթանակի դրոշը Ռեյխստագի վրա։ Փառք Աստծո, Ուկրաինան դուրս է եկել այս ճահճից և չի մոռացել, որ 80 տարի առաջ տասնյակ ազգեր պայքարել են նացիզմի դեմ, և, ցավոք, այս պայքարում զոհվել է ավելի քան 8 միլիոն ուկրաինացի», - ընդգծել է Զելենսկին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
