Վուչիչը հարցազրույց է տվել Կարմիր հրապարակից
![]() Մոսկվա ժամանելուց հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը այցելել է Կարմիր հրապարակ, որտեղ հարցազրույց է տվել լրատվամիջոցներին։ Սերբիայի առաջնորդը նշել է, որ իր այցը կարևոր է Բելգրադի համար, այդ թվում՝ ռացիոնալ պատճառներով, քանի որ նա պատրաստվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել գազի մատակարարումները և ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Սերբիայի նախագահը նշել է, որ խոստացել է Պուտինին մասնակցել մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին, ինչպես նաև տեղեկացրել է եվրոպական իշխանություններին իր մտադրությունների մասին։ Մոսկվա այցի հետ կապված նրանց կողմից ճնշման վերաբերյալ Վուչիչը կարծում է, որ «եթե դուք ազատ, ինքնիշխան և անկախ եք, ապա ոչ ոք ձեզ չի սիրի»։ «Ես կարծում եմ, որ հետևանքներ կլինեն, բայց հետևանքներ կլինեն առաջին հերթին ինձ համար։ Սերբիան հավատարիմ կմնա եվրոպական ուղուն, ես կստանձնեմ պատասխանատվությունը և կխնդրեմ չպատժել ամբողջ երկիրը», - ընդգծել է նա։ Ինստագրամի իր էջում Վուչիչը գրել է, որ իրեն «չի հետաքրքրում, թե ուրիշներն ինչ են ասում», քանի որ ինքն ընտրվել է Սերբիայի ժողովրդի կողմից և Մոսկվա է եկել հանուն իր երկրի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
