Փոխհրաձգություն և հրետանային կրակ՝ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին
![]() Մայիսի 8-ի գիշերը Պակիստանը չհրահրված հրետակոծություն է սկսել Ջամմուի և Քաշմիրի տարածքում։ Այս մասին հայտարարել են Հնդկաստանի զինված ուժերը։ «Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Պակիստանի զինված ուժերը չհրահրված հրաձգություն են սկսել և հրետանային կրակ բացել Ջամմուի և Քաշմիրի Կուպվարա, Բարամուլլա, Ուրի և Ախնովա քաղաքների դիմաց գտնվող վերահսկողության գծի երկայնքով», - Հնդկակաստանի զինվորականների խոսքերն է մեջբերել ANI-ն։ Նշվում է, որ Հնդկաստանի ցամաքային ուժերը համաչափորեն են պատասխանել պակիստանյան հարձակմանը։ Միաժամանակ հաղորդվում է, որ Պակիստանի Լահոր քաղաքի Ուոլթոն օդանավակայանի մոտակայքում (Հնդկաստանի հետ սահմանին) մի շարք պայթյուններ են լսվել, Samaa հեռուստաալիքին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները։ Geo TV-ն նույնպես հայտնել է Լահորի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հաղորդվում է, որ օդանավակայանի մոտակայքում հնդկական հետախուզական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը սրվեց Ջամմու և Քաշմիր շրջաններում զբոսաշրջիկների վրա ահաբեկչական խմբի հարձակումից հետո։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն 27 մարդ։ Տեղի ունեցածի մեջ Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին։
|

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
