Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Ալիևը չի մեկնի Մոսկվա

572
Չորեքշաբթի, 07 մայիսի, 2025 թ., 19:44
Ալիևը չի մեկնի Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի թռչի (Մոսկվա՝ Հաղթանակի շքերթի համար - խմբ.),- Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է Ուշակովը։
Պատճառը Բաքուն բացատրել է նրանով, որ Ադրբեջանի ղեկավարը պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին։