Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Հնդկաստանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին

521
Չորեքշաբթի, 07 մայիսի, 2025 թ., 08:26
Հնդկաստանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին

Այս գիշեր Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են «Սինդուր» գործողության մեկնարկի մասին։ Հնդկաստանի ՊՆ հաղորդմամբ՝ հարվածում են Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներին։
«Սամաա» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Իսլամաբադը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը և նաև պատասխան հրթիռային հարձակում է իրականացրել Հնդկաստանում գտնվող թիրախների վրա։
Ինչպես նշել են News 18 հեռուստաալիքի աղբյուրները, Պակիստանում ահաբեկչական ճամբարների վրա Հնդկաստանի կողմից հասցված հարվածների հետևանքով սպանվել է առնվազն 12 և վիրավորվել 55 ահաբեկիչ։
Պակիստանի զինված ուժերը հայտնել են, որ Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել՝ 35-ը։ Հնդկական կողմը, իր հերթին, հայտնել է Պակիստանի պատասխան գործողություններից հետո առնվազն երեք բնակչի մահվան մասին։

Հնդկաստանը հարվածել է Պակիստանին