«Անիմաստ է բանակցել շրջափակման, սովի պայմաններում»․ ՀԱՄԱՍ
![]() Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն Իսրայելի հետ, քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է պատերազմը՝ սովի, ոչնչացման միջոցով»,- AFP-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ «ճնշում գործադրել Իսրայելի իշխանությունների վրա՝ վերջ տալու սպանություններին և հանցագործություններին, որոնք հանգեցնում են սովի ու ծարավի»։ Ավելի վաղ Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել էր, որ Գազայի հատվածի մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում և շուկաներում սննդի պաշարները սպառվել են։ Կարմիր մահիկը հայտնել էր նաև, որ անկլավում չկան առաջին անհրաժեշտության իրեր կամ հիգիենայի պարագաներ։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
