Մայիսի 5-ից Skype-ը կդադարեցնի իր գործունեությունը
![]() Skype կապի ծառայությունը կդադարեցնի գործունեությունը մայիսի 5-ին, հայտնել է ծառայությունը՝ օգտատերերին ուղղված հաղորդագրության մեջ։ Microsoft-ը, որին պատկանում է Skype-ը, մայիսի 5-ից կկենտրոնանա Teams-ի՝ հաղորդակցության և համատեղ աշխատանքի համար նախատեսված մեկ այլ հարթակի մշակման ուղղությամբ: Skype-ից Teams-ին անցումն անվճար է օգտատերերի համար և հաշվի մուտքագրման փոփոխություն չի պահանջում: «Ձեր բոլոր կոնտակտներն ու հաղորդագրությունները կփոխանցվեն ավտոմատ կերպով։ Առաջիկա օրերին կստանաք ծանուցում՝ Skype հավելվածում անհրաժեշտ գործողությունները կատարելու առաջարկով»,- նշվում է տեղեկագրում։ Հաղորդվում է, որ Skype-ի տվյալներն օգտատերերի համար հասանելի կլինեն մինչև 2026 թվականի հունվարը։ Տվյալներն ինքնուրույն կջնջվեն, եթե մինչև 2026 թվականի հունվարը որևէ գործողություն չձեռնարկվի։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
