Հութիները հայտարարել են Իսրայելի օդային շրջափակման մասին
817
Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ., 09:33
![]() Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները ծրագրում են Իսրայելի լիակատար օդային շրջափակում սահմանել՝ հարվածելով նրա օդանավակայաններին։ Այս մասին հայտարարել է ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Իսրայելի՝ Գազայի հատվածում իր ագրեսիվ գործողությունն ընդլայնելու որոշմանն ի պատասխան, մեր զինված ուժերը հայտարարում են, որ կաշխատեն թշնամու լիակատար օդային շրջափակման ուղղությամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով օդանավակայաններին»,- հայտարարել է Սարիան՝ ապստամբների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքով։ «Անսար Ալլահ» շարժման ռազմական խոսնակն ավիաընկերություններին կոչ է արել «հաշվի առնել այս հայտարարությունը հրապարակման պահից և չեղարկել դեպի թշնամու օդանավակայաններ բոլոր չվերթները՝ ուղևորների անվտանգությունն ապահովելու նկատառումով»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
