«Ոչինչ չեմ բացառում, մեզ իսկապես անհրաժեշտ է Գրենլանդիան». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Կանադայի վրա հարձակումը «չափազանց անհավանական է», սակայն չի բացառել Գրենլանդիան բռնակցելու համար ուժի կիրառումը, ինչը, նրա խոսքով, Միացյալ Նահանգներին «իրոք անհրաժեշտ է»։ Թրամփը շարունակում է խոսել հյուսիսային հարևանների հաշվին ԱՄՆ-ի տարածքն ընդլայնելու իր ցանկության մասին։ NBC-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է Կանադայի և Գրենլանդիայի բռնի զավթման հնարավորությունը։ Կանադայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահը բավականին զուսպ է արտահայտվել. «Ես դրա հավանականությունը չեմ տեսնում։ Անկեղծ ասած՝ ես պարզապես չեմ տեսնում»։ Միևնույն ժամանակ, Թրամփը Գրենլանդիայի հարցում բոլորովին այլ դիրքորոշում է ընդունել։ «Ես դա չեմ բացառում,- ասել է նա Դանիային պատկանող կղզու բռնակցման հնարավորության մասին։ Ես չեմ ասում, որ դա անելու եմ, բայց ոչինչ չեմ բացառում։ Մեզ իսկապես անհրաժեշտ է Գրենլանդիան։ Այնտեղ շատ քիչ մարդիկ են ապրում, որոնց մենք կխնամենք և կպաշտպանենք։ Բայց մեզ այն անհրաժեշտ է միջազգային անվտանգության առումով»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
