«Բայրամովը կայցելի Երևան, Միրզոյանը՝ Բաքու». Կոպիրկին
![]() «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումները կանցկացվեն Երևանում և Բաքվում՝ մասնակիցների կողմից համաձայնեցված հերթականության կարգով։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված բանակցությունների ձևաչափը։ Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով փոխգործակցությունը հնարավորություն է տվել մշակել մի շարք համատեղ հայտարարություններ։ 2021 թվականին ստեղծվեց Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահությամբ։ Կոպիրկինն ընդգծել է, որ տարածաշրջանի ճակատագիրը պետք է որոշեն Հարավային Կովկասի երկրները և նրանց հարևանները, իսկ կայունության բանալին ներառական երկխոսությունն է և արտաքին աշխարհաքաղաքական միջամտությանը հակազդելը։ Դեսպանի խոսքով՝ Վրաստանը դեռևս չի մասնակցում «3+3» ձևաչափին, բայց Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
